Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը «Թանգարանային գիշերվա» ընթացքում ունեցել է 645 այցելու
CULTUREԳավառ քաղաքի Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպված «Թանգարանային գիշեր» միջոցառմանը ներկա են եղել 645 այցելու: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, թանգարանի այցելուները հիմնականում եղել են Գավառ քա ղաքի եւ տարածքի համայնքների առանձին կազմակերպությունների ներկայացուցիչներ, կոլեկտիվներ, ընտանիքներ, անհատ քաղաքացիներ:
«Մեզ են այցելել նաեւ «Սարդարապատ» թանգարանի ազգագրագետները, Գանձակի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը, բազմաթիվ մանկավարժներ ու աշակերտներ: «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում մեր թանգարանում բացվեցին ցուցադրություններ՝ Սեւանի ավազանի հուշարձաններին «Արցախյան հերոսամարտում զոհվածներ Արմեն Մարտիրոսյանին,Գուրգեն Այվազյանին, Արման Ղանդիլյանին նվիրված թեմաներով, առանձին ցուցադրությամբ ներկայացվեցին նաեւ Գավառ քաղաքի գեղանկարիչներ Աշխեն Սարգսյանի,Շուշան Ալմոյանի եւ Մանվել Մուրադյանի գեղանկարչական աշ խատանքները: Թանգարանում տեղի ունեցած ցուցադրություններից հետո ելույթ ունեցան Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Թանգարանի մուտքի մոտ կազմակերպված բացօթյա ցուցադրությանը ներկայացվեցին թանգարանում պահպանվող ազգագրական իրերի հետաքրքիր ու արժեքավոր նմուշներ»,-պատմեց Բյուրեղիկ Հովեյանը:
Խոսրով Խլղաթյան
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



