Հինգ տարվա ընդմիջումից հետո «Միսս Հայաստան» մրցույթը վերսկսվում է
LIFE2012 թվականից ի վեր՝ Հայաստանում չի անցկացվում «Միսս Հայաստան» մրցույթը։ Հինգ տարի անց, սակայն, հայ աղջիկները կրկին կպայքարեն ամենագեղեցիկի տիտղոսի համար։
«Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը որոշել է վերականգնել մրցույթը։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
«Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» մրցույթներում հաղթող դարձած Գոհար Հարությունյանի նախաձեռնությամբ նոր կազմկոմիտե է հավաքվել, կապեր են հաստատվել ՀՀ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների հետ, որպեսզի կրկին անցկացվի համահայկական մրցույթը։
Մրցույթի վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ, իսկ առայժմ առաջարկում ենք ծանոթանալ բոլոր ժամանակների «Միսս Հայաստան»-ներին ահա այստեղ։
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



