Գոհար Ավետիսյանը ստիպված է եղել խոստովանել, որ խախտել է դիետան. լուսանկար
PHOTOՄոսկբավնակ հյատնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ստիպված է եղել խոստովանել, որ խախտել է դիետան։
Վերջին շրջանում նա եւ ամուսինը խիստ սննդակարգ էին պահում՝ փորձելով նիհարել, եւ նրա երկրպագուներն անընդհատ սպասում են դրական արդյունքի։ Սակայն Գոհարը երեկ ճոխ խնջույքի է մասնակցել եւ չի դիմացել գայթակղությանը։ Այդ մասին դիմահարդարն անձամբ է հայտնել՝ իր Instagram-ի 3,5 միլիոն հետեւորդներին.
«Դա, անկասկած, շատ բարդ է... Երբեմն պարզապես գլուխդ պտտվում է, եւ թվում է, թե շուտով կկորցնես գիտակցությունդ, հատկապես, երբ ընկերներիդ շրջապատում ես եւ տեսնում են ճոխ սեղան՝ լինի բազմում համեղ եւ յուղոտ ուտելիքներով, որոնցով դու չես սնվում վերջին երկու ամիսը։ Բայց ժամը երեկոյան 10-ն, եւ դու ընդամենը կարող ես ջուր խմել... Դու հոտոտում ես, հոտոտում եւ փորձում կշտանալ աչքերով...
Կյանքի նոր կենսակերպը շատ լավ է՝ թեթեւության եւ ինքդ քո անձի հանդեպ հարգանքի մշտական զգացողություն, բայց ընկերներ, դա իսկապես հեշտ չէ... Հարգանքներս բոլոր նրանց, ովքեր անցել են այս դժվարին ուղին»,- հրապարակած լուսանկարը մեկնաբանել է նա։