Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տաղանդի օվկիանոս, համով մարդ». Արմեն Խոստիկյանն այսօր կդառնար 88 տարեկան

LIFE
Life.panorama.am-ը գրում է.
 
Այսօր սիրված դերասան Արմեն Խոստիկյանը կդառնար 88 տարեկան: ՀՀ Ժողովրդական արտիստին շատերս ենք հիշում «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Հարսնացուն Ջերմուկից», «Մեր բակը»  եւ այլ ֆիլմերից ու մանրապատումներից, որոնցում դերասանն իրեն հատուկ ժեստերով ու հումորի զգացումով տպավորվել ու սիրվել է հանրությւան կողմից:
 
Մեծն դերասանի մասին հուշերով Life.panorama.am-ի հետ կիսվել է ՀՀ Մշակույթի Վաստակավոր գործիչ, Ժուռնալիստների միության անդամ, հաղորդավարուհի Զառա Արամյանը, ով «Մեր բակը» ֆիլմում մարմնավորում էր Արմեն Խոստիկյանի կնոջ կերպարը: Նրանց զույգը յուրահատուկ երանգ էր հաղորդում «Մեր բակին», որի շնորհիվ, այդ ֆիլմն առանց նրանց պատկերացնելն անհնար է: 
 
«Նախ պետք է ասեմ շնորհակալ եմ իմ ճակատագրին, որ չլինելով դերասանուհի, իմ կյանքում կան էջեր, որոնց շնորհիվ շփվել եմ երջանկահիշատակ Արմեն Միսակովիչ Խոստիկյանի հետ: Պարզ, միամիտ, մաքուր, տաղանդի օվկիանոս, համով մարդ, այսպես կարող եմ իրեն բնորոշել: Երբ մենք նկարահանվում էինք «Մեր բակ»-ում, նա արդեն իսկ հիվանդ էր, ուներ շաքար, հիշողության հետ կապված խնդիրներ, որի պատճառով նկարահանման ընթացքում շատ զավեշտալի իրավիճակներում էինք հայտնվում: Օրինակ` շատերը կհիշեն «Մեր բակ»-ում հարսանիքի ժամանակ նրա` ճառի տեսարանը: Այդ պահը նկարահանելու համար 27 դուբլ պահանջվեց, վատառողջ լինելու պատճառով նա չէր հիշում իր խոսքերը, եւ ես ստիպված կողքից սկսեցի հուշել: Հենց այդպես էլ նկարահանվեց այդ տեսարանը: Էլ չասեմ մեր անկողնային տեսարանը, երբ ռեժիսորը` Միքայել Դովլաթյանը, կողքի սենյակից բարձրախոսով հուշում էր, որ պետք է հաշվենք երեքն ու սկսենք: Այդ պահին մինչեւ երեքը հաշվելուց հետո առաջինը պետք է սկսեր Արմեն Խոստիկյանը, սակայն մի քանի վայրկյան անց հասկացանք, որ ձայն չկա: Այդ պահին զգուշորեն, աչքի տակով նայեցի իրեն ու տեսա, որ արդեն խռմփացնում է. իրականում քնել էր, ես էլ զգուշորեն վերմակի տակից ուժեղ հրեցի նրա ոտքին, նա էլ միանգամից արթնացավ ու սկսեց իր խոսքն ասել: Հավատացեք, ողջ կյանքս չեմ մոռանա նրա հետ ունեցածս նկարահանման օրերը»,- հուզված, բայց ժպիտով պատմեց Զառա Արամյանը:
 
 
Մեզ հետ զրույցում «Մեր բակի» հայտնի հերոսուհին հիշեց նաեւ.
 
«Ինձ համասր մեծ պատասխանատվություն էր, երբ ինձ զանգեց Արմեն Խոստիկյանի կինն ու ասաց` «Զառա ջան, դու Արմենի էկրանային կինն ես, ես կյանքի կինն եմ: Նկարահանումների ընթացքում չմոռանաս դեղերի ժամերին նրան հիշեցնել, որ պետք է այս կամ այն դեղը խմի, պետք է ուշադիր լինես նրա նկատմամբ ու հոգ տանես նրա մասին», դե իսկ ես էլ մեծ պատասխանատվությամբ ու սիրով հետեւում էի նրա խնամքին: Զավեշտալին այնն էր նաեւ, որ Արմեն Խոստիկյանն ինձ ասում էր Իդեն ջան` նմանեցնելով այն ժամանակ հեռարձակվող «Սանտա Բարբարայի» հերուսուհիներից մեկին, ինձ միշտ ասում էր «Դու իմ Իդենն ես»:
 
«Ես հպարտ եմ, որ իր հետ պատիվ եմ ունեցել նկարահանվելու: Նա ֆանտաստիկ տաղանդավոր մարդ էր, նրա իմպրովիզները երբեք չեմ մոռանա:  Նրանից միշտ կարելի էր սովորել: Վստահ եմ, եթե այսօր ողջ լիներ, կկարողանար նույն կերպ արդի հումորի վարպետ լինել: Առանց չափազանցնելու, ազնվությամբ իսկապես շատ եմ կարոտում  նրան, այսօր մեզանում շատ է պակասում նրա տեսակը»,- ավարտեց ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts