Թթուջուր եւ Գանձակ գյուղերի աշնանացան ցորենի որոշ ցանքեր ցրտահարված են
ECONOMICSԳեղարքունիքի մարզի Թթուջուր եւ Գանձակ գյուղերում աշնանացան ցորենի ցանքերը որոշակի տարածքներում չեն դիմացել անցած ձմռան ցրտերին՝ կորցնելով հետագա կենսունակությունը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության մասնագետների կողմից տեղում ուսումնասիրվել է աշնանացան ցորենի ցանքերի ընդհանուր վիճակը, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ մոտ 32 հեկտար աշնանացան ցրտահարված է Թթուջրում, մոտ 33 հեկտար՝ Գանձակում:«Թթուջրում նախորդ տարվա աշնանը կատարվել է մոտ 50 հեկտար աշնանացան: Ի դեպ, Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում այստեղ առաջին անգամ է աշնանացան կատարվել, որից մոտ 32 հեկտարն արդեն կորցրել է իր կենսունակությունը անցած ձմռան դաժան ցրտերի հետեւանքով: Այստեղ տուժել է 42 տնտեսություն: Գանձակում նախորդ տարվա աշնանը կատարվել է 60 հեկտար աշնանացան, որից մոտ 33 հեկտարը ցրտահարված է: Այստեղ էլ տուժել է 50 տնտեսություն: Մենք տնտեսություններին խորհուրդ ենք տվել՝ ցրտահարված ցանքերում կատարել գարու ենթացանք: Ամեն դեպքում, մարդիկ վնասներ են կրել, եւ այս տարի չեն կարող ակնկալած բերքից ոչինչ ստանալ»,-հավաստեց Մարտին Պետրոսյանը: Տնտեսություններին պատճառված վնասների հնարավոր չափերը ճշտվում են:
Խոսրով Խլղաթյան
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
5
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...



