Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Գարեգին Մելքոնյան. «ԵՄ–Հայաստան նոր համաձայնագիրը դեկլարատիվ չեմ համարում»

SOCIETY
ԵՄ–Հայաստան ասոցացման համաձայնագրի բավական անսպասելի առկախումից հետո, երբ Հայաստանը 2013–ի սեպտեմբերի 3–ին Սերժ Սարգսյանի միայնակ որոշմամբ դարձավ ԵՏՄ անդամ, այս տարվա մարտի 21–ին Երևանում նախաստորագրվեց ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Այս համաձայնագիրը, սակայն, էականորեն տարբերվում է նախորդից: Այն չի նախատեսում ազատ առևտուր երկրների միջև, իսկ դա ասոցացման համաձայնագրի հիմնական տնտեսական բաղադրիչն էր, որն էլ հիմքեր էր ստեղծելու տնտեսական համագործակցության համար:
 
 
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով եղել է ԵՄ–ի հետ վերջին համաձայնագիրը նախաստորագրածներից մեկը, Աղվերանում ԵՄԱ–ի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ ասաց, որ տարբերվում է նախորդից. «Նախկին՝ ասոցացման համաձայնագիրը նախատեսում էր արտոնյալ առևտրի ռեժիմ, արտոնյալ առևտրի համաձայնագիր էր իր բնույթով և նախատեսում էր մաքսատուրքերի զրոյացում, մինչդեռ այս համաձայնագրով նման բան չկա: Հետևաբար, այս համաձայնագրով մաքսատուրքերի դրույքաչափերին առնչվող բաժին չկա»:
 
 
Փոխնախարարի հավաստմամբ, որևէ ոլորտ դուրս չի մնացել նոր համաձայնագրում: «Այլ բան է, որ ըստ ոլորտների կան նոր տիպի համաձայնեցված պայմանավորվածություններ, որոնք այնպես չեն, ինչպես ասոցացման համաձայնագրում, բնականաբար հաշվի է առնվել Հայաստանի անդամակցումը ԵՏՄ–ին»,–նշեց Մելքոնյանը:
 
Past.am-ի հարցին, թե չի՞ ստացվում, որ նոր համաձայանգիրը դեկլարատիվ բնույթ է կրելու, եթե շոշափելի ակնկալիք չկա, մաքսատուրքերի զրոյացում չի նախատեսում, փոխնախարարը պատասխանեց. «Ոչ, նայած ինչ նկատի ունեք շոշափելի ասելով: Ես նշեցի բոլոր այն ոլորտները, որտեղ կա հստակ պայմանավորվածություն: Եթե մաքսատուրքի զրոյացումը համարում եք շոշափելի, իսկ մաքսատուրքի զրոյացում չնախատեսելը համարում եք դեկլարատիվ, դա կարող է լինել ձեր գնահատականը: Ես ինքս երբեք էս համաձայնագիրը դեկլարատիվ չեմ համարի»:
 
 
Ստացվում է՝ նոր համաձայնագրով համագործակցություն կարող է լինել մաքսային վարչարարության շուրջ, նաև՝ տնտեսական համագործակցության առթիվ այս համաձայնագրով հեշտացվելու են սերտիֆիկացման և ստանդարտացման հարցերը, ինչը, ըստ փոխնախարարի, ավելի արդյունավետ պայմաններ է ստեղծելու ԵՄ–ի հետ առևտրի համար: «Այն պայմանավորվածություն է ձեռք բերում, որ Հայաստանն այդ նորմերին բավարարի և Եվրոպա արտահանելու խնդիր չունենա»,– վստահեցրեց փոխնախարարը:
 
 
Past.am-ի հաջորդ հարցին, թե որքանո՞վ է խոչընդոտ եղել ԵՏՄ անդամակցումը առավել համապարփակ համաձայնագրի ստորագրման համար, փոխնախարարն ասաց. «Տնտեսական միության անդամ որևէ երկիր չի կարող առանձին կնքել ազատ առևտրի պայմանագիր, որովհետև առևտրային հոսքերը կխառնվեն իրար»:
 
 
Հարցին, թե ԵՏՄ–ում ինչպես են արձագանքել ԵՄ Հայաստան համաձայնագրի նախաստորագրմանը, և ինչպիսին կարող է լինել ԵՏՄ երկրների վերաբերմունքը, փոխնախարարը նման պատասխան տվեց. «Ինչո՞ւ է էդ հարցը ձեզ մտահոգում: Կարծում եմ, սա ավարտին հասցնելու որևէ խոչընդոտ չենք ունենալու»:
Ըստ Մելքոնյանի՝ նախաստորագրված համաձայնագիրը կստորագրվի ու վերջնական ուժի մեջ կմտնի առաջիկայում: Ի դեպ՝ այն ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի դյուրացում չի նախատեսում:
 
 
Մարինե Խառատյան
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe