Ռոհանին կպաշտոնավարի ևս չորս տարի
INTERNATIONAL NEWSԻրանի գործող նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքում վերընտրվել է նախագահի պաշտոնում: Ընտրությունների առաջին փուլում ստանալով քվեների մոտ 57%–ը (23,5 միլիոն ձայն), բարեփոխիչ Ռոհանին պարտության մատնեց իր հիմնական մրցակից, պահպանողական Էբրահիմ Ռաիսիին, որը ստացել է քվեների մոտ 38%–ը (15,8 միլիոն ձայն):
Սակայն, դա նորընտիր նախագահի միակ հաջողությունը չէ. Ռոհանիի կողմնակիցները ջախջախիչ պարտության են մատնել պահպանողականներին նաև քաղաքային ընտրություններում՝ մայրաքաղաք Թեհրանում, օրինակ, բոլոր ձայներն իրենց վերցնելով: ԻՌՆԱ–ի վկայությամբ՝ այժմ, Թեհրանի պահպանողական քաղաքապետ Մուհամմադ Քալիբաֆի հեռացումից հետո. կավարտվի նաև պահպանողականների՝ քաղաքային խորհրդում իշխելու 14–ամյա շրջանը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



