Վենեսուելայում բողոքավորները հրկիզել են Ուգո Չավեսի տունը
SOCIETY Վենեսուելայում բողոքավորները մայիսի 22-ին հրկիզել են երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի տունը Բարինասի նահանգի Սաբանետա քաղաքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է El Nacional-ը: Հրատարակության տվյալներով՝ տունը հրկիզվել Է որպես վրեժ Բարինասում Բոլիվարական ազգային գվարդիայի կողմից 19-ամյա երիտասարդի սպանության համար, որը մասնակցում Էր բողոքներին: ՌԻԱ Նովոստին նշում Է, որ, այլ տվյալներով՝ շինությունը չի հրկիզվել, այլ կողոպտվել Է:
Մայիսի 6-ին հաղորդվել Էր, որ Սուլիայի նահանգի Վիլյա դել Ռոսարիո քաղաքում բողոքավորները տապալել եւ հրկիզել են Չավեսի հուշարձանը, որը մահացել Է 2013 թվականին: Անկարգությունների ընթացքում ոչնչացվել Է Ուգո Չավեսի հինգ հուշարձան:
Վերջին երկու ամսում Վենեսուելայում ընթանում են բողոքի ակցիաներ Չավեսի հաջորդի՝ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ: Իշխանության գլուխ նրա գտնվելու ընթացքում երկրում լուրջ տնտեսական ճգնաժամ Է սկսվել եւ կտրուկ ընկել Է կենսամակարդակը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



