Մանչեսթրի պայթյունից հետո Լոնդոնում ավելացնում են ոստիկանների թիվը
SOCIETYՄանչեսթրում իրականացված պայթյունից հետո Լոնդոնի իշանությունները կավելացնեն ոստիկանների թիվը քաղաքի փողոցներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավար Սադիք Հանը:
«Ես մշտական կապ եմ պահպանում Լոնդոնի ոստիկանության հետ, որը վերանայում Է անվտանգության միջոցառումները քաղաքում: Լոնդոնի բնակիչներն այսօր ավելի շատ ոստիկանների կտեսնեն մեր փողոցներում»,- ասված Է քաղաքագլխի հայտարարության մեջ, որը հրապարակված Է Twitter-ի նրա միկրոբլոգում:
Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, վիրավորվել Է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



