Եվրամիությունը պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. Յունկեր
INTERNATIONAL NEWS Եվրամիությունը ցավակցում Է Մեծ Բրիտանիային Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ եւ մտադիր Է նրա հետ միասին պատասխան հարված հասցնել ահաբեկչությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հայտարարության մեջ:
«Ես իմ խորը ցավակցությունն եմ հայտնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին եւ բրիտանական ժողովրդին: Այսօր մենք սգում ենք ձեզ հետ: Վաղը մենք ձեզ հետ կողք-կողքի պատասխան հարված կհասցնենք նրանց, ովքեր ձգտում են խախտել մեր կենսակերպը»,- ասել Է Յունկերը:
Նա նշել Է, որ ահաբեկիչները թերագնահատում են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հաստատակամությունը:
«Այդ վախկոտ հարձակումները միայն ամրապնդում են միասին աշխատելու մեր պատրաստակամությունը, որպեսզի պարտության մատնենք նման ստոր գործողություններ կատարողներին»,-ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



