Թրամփը ցավակցություն Է հայտնել Մանչեսթրում ահաբեկչության զոհերի մերձավորներին
SOCIETYԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն Է հայտնել բրիտանական Մանչեսթրում պայթյունից զոհվածների ու տուժածների հարազատներին ու մերձավորներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ի ժողովրդի անունից ես կցանկանայի իմ աղոթքները հղել Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի բնակիչներին, ես ցավակցություն եմ հայտնում նրանց, ովքեր տուժել են ահաբեկչական այդ գրոհից, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին», ասել Է Թրամփը Բեթղեհեմում Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, որը հեռարձակում Էր CNN հեռուստաալիքը:
Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, վիրավորվել Է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



