Դալիթա. «Ես բավականին լուրջ եմ վերաբերվում իմ ընտրած մասնագիտությանը» (ֆոտոշարք)
PHOTOBlogNews-ը գրում է.
Երիտասարդ երգչուհի Դալիթան արդեն մեկ տարի է, ինչ սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի ծրագրավորման բաժնում և իր հիմնական ժամանակը տրամադրում է դասերին: Օրեր առաջ երգչուհին լուսանկարվել է BlogNews.am-ի ֆոտոշարքում՝ ներկայանալով մի քանի կերպարներում, իսկ զրույցի ժամանակ պատմել ընտրած մասնագիտության, նոր նախագծերի մասին:
Շատերը ծրագրավորողի աշխատանքը տղամարդու մասնագիտություն են համարում: Իմ քեռին ծրագրավորող է, ավարտել է Ամերիկյան համալսարանը, ես էլ միշտ սիրել եմ մաթեմատիկա առարկան: Քեռիիս տեսել եմ այդ աշխատանքն անելիս, ինձ էլ ոգեշնչել է, և ես էլ որոշել եմ ընտրել այդ մասնագիտությունը: Իհարկե, շատ բարդ է, բավականին շատ տնայիններ եմ ունենում, գրեթե ամեն շաբաթ քննություններ, բայց փորձում եմ հաղթահարել բարդությունները: Բավականին բարդ բաժին է, բայց ես իմ բնույթով շատ աշխատասեր եմ: Սկզբից շատ էի վախենում։ Ինձ ասում էին՝ դժվար կլինի, քանի որ իմ գրաֆիկը բավականին խիտ է: Բայց ես ոչ մի ջանք չեմ խնայում և ոչ մի դաս բաց չեմ թողնում:
Հայտնի մարդ լինելը, ինչ խոսք, պարտավորեցնում է ավելի լավ սովորել: Սկզբից բոլորին թվում էր, որ եթե երգչուհի եմ, կարող եմ հաճախ բացակայել, դասերին ներկա չգտնվել: Բայց ես չեմ օգտվում այդ առավելությունից, որովհետև եթե ընտրել եմ այս ճյուղը, որոշում եմ կայացրել, պետք է մինչև վերջ գնամ, որպեսզի մարդիկ հասկանան, որ հենց այնպես չեմ եկել այստեղ: Ես բավականին լուրջ եմ վերաբերվում իմ ընտրած մասնագիտությանը։ Ինձ համար երգը և իմ մասնագիտությունը նույնքան հավասար են, այդքան տարի իմ կարիերայի վրա աշխատել ու տառապել եմ, չեմ կարող ոչ մեկն աչքաթող անել:
Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում: