Չինացին քաղաքում շրջել Է վզափոկով կոկորդիլոսի հետ եւ հետո դրանից խորոված պատրաստել
SOCIETY Չինաստանի Լյաոնինի նահանգի Շենյան քաղաքի բնակիչը վզափոկով կոկորդիլոսի հետ շրջել Է մարդաշատ փողոցներով, իսկ այնուհետեւ դրանից խորոված Է պատրաստել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail հրատարակությունը:
Երախը մեկուսաժապավենով փաթաթված կոկորդիլոսը տիրոջ հետեւից քայլել Է հետին թաթերի վրա՝ հատուկ լծասարքով: Արտասովոր տեսարանը գրավել Է բազմաթիվ մարդկանց: Ոմանք փորձել են լուսանկարվել սողունի հետ:
Չինացին կոորդիլոսին տարել Է իր խորովածանոց, ինչից հետո մորթել Է գիշատչին եւ դրա միսը խորովել վաճառելու համար:
Սողունի երկարությունը կազմել Է շուրջ մեկուկես մետր: Դրան պահում Էին ֆերմայում, որտեղ կոկորդիլոսներ են բուծում մսի համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



