ԻՊ-ն տեղափոխել Է շտաբը իրաքյան զորքերի կողմից գրեթե ազատագրված Մոսուլից
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրաքյան բանակի եւ ժողովրդական աշխարհազորի ճնշման ներքո խմբավորման շտաբը միլիոնանոց Մոսուլ քաղաքից տեղափոխել են 170 կիլոմետր դեպի հարավ ընկած Էլ-Հավիջայի նահանգ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Քիրկուկի նահանգի անվտանգության ուժերի մի աղբյուր:
Քիրկուկի նահանգի արեւմուտքում գտնվող Էլ-Հավիջա քաղաքն ԻՊ-ի ձեռքում Է մնում 2014 թվականից: Նախքան զինյալների կողմից քաղաքի գրավումը դրա բնակչությունը հասնում Էր շուրջ կես միլիոնի:
«ԻՊ-ի բոլոր առաջնորդները Մոսուլից տեղափոխվել են Էլ-Հավիջայի նահանգ, որը գտնվում Է Քիրկուկից 55 կիլոմետր դեպի արեւմուտք: Շտաբն այնտեղ Է տեղափոխվել՝ նկատի առնելով Մոսուլի հին քաղաքում խմբավորման մոտալուտ կործանումը»,-հայտարարել Է աղբյուրը:
Մոսուլում ԻՊ-ի դեմ իրաքցի զինվորականների գործողությունը՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, ընթանում Է 2016 թվականի հոկտեմբերից:
Մայիսի 16-ին կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարել Է, որ Մոսուլում ԻՊ-ի հսկողության ներքո մնում Է միայն 12 քառակուսի կիլոմետր:
Քիրկուկի նահանգի նահանգապետ Նաջմադին Քարիմն ավելի վաղ հայտարարել Է, որ Հավիջա քաղաքում ԻՊ-ի դեմ գործողությունը կսկսվի միայն ահաբեկիչներից Մոսուլի եւ Հորդանանի ու Սիրիայի հետ սահմանին գտնվող Անբարի նահանգի տարածքների լիակատար ազատագրումից հետո:
1
Ucom Promotes Space Engineering Education
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



