Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 լրջորեն վիրավորված երեխաների
INTERNATIONAL NEWSՄանչեսթրում կատարված ահաբեկչությունից հետո քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել լուրջ վերքեր ստացած 12 երեխաներ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Մանչեսթրի շտապ օգնության ծառայության տնօրեն Դեւիդ Ռեթքլիֆը: Նրա հայտարարությունները հեռարձակվել են Sky News հեռուստաալիքի ուղիղ եթերով:
«Մանչեսթրի թագավորական մանկական հիվանդանոցն ընդունել Է ամենամեծ թվով վիրավորների՝ 12 հոգու»,-ասել Է նա, հավելելով, որ նրանք լուրջ վերքեր են ստացել: Քաղաքի մյուս հիվանդանոցներ ավելի քիչ թվով տուժածների են բերել ՝ բժշկական կենտրոններից յուրաքանչյուրում հինգից մինչեւ ինը վիրավորների, ընդ որում՝ նրանց թվում նույնպես եղել են երեխաներ (մինչեւ 16 տարեկան):
Բժիշկը մանրամասներ չի ներկայացրել վնասվածքների բնույթի կամ տուժածների վիճակի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ սկզբում այդ մասին պետք Է տեղեկացվեն նրանց մերձավորները:
Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, վիրավորվել Է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է մայիսի 22-ին տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



