Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ
INTERNATIONAL NEWSԿատալոնիայի իշխանությունները պայմանավորվել են պաշտոնապես դիմել Իսպանիայի՝ Մարիանո Ռախոյի գլխավորած կառավարությանը՝ խնդրելով բանակցություններ սկսել ինքնավարության անկախության հանրաքվեի դրույթների ու պայմանների շուրջ: Այդ մասին հայտարարել Է տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Նեուս Մունտեն:
Նա ասել Է, թե խոսքը հանրահարցման մասին Է, «որի ընթացքում կատալոնցիները քվեարկությամբ կկարողանան վճռել ինքնավար մարզի քաղաքական ապագան»: Առաջիկա օրերին այդ խնդրագիրն ուղարկվելու Է Ռախոյին:
Տեղական իշխանությունները հույս ունեն, որ Մադրիդը «որոշակի պատասխան» կտա իրենց խնդրագրին»,-ճշտել Է Մունտեն:
Կատալոնիան ինքնավար հանրակցություն Է Պիրենեյան թագավորության հյուսիս-արեւելքում: Վերջին տարիներին տարածաշրջանում զգալիորեն ուժեղացել են անջատողական տրամադրությունները: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին մարզի խորհրդարանը հավանություն Է տվել մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ հանրահարցում անցկացնելու բանաձեւին: Դրանից անմիջապես հետո թագավորության Սահմանադրական դատարանը չեղարկել Է այդ փաստաթղթի գործողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



