Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


ՆԱՏՕ–ի Noble Partner 2017 զորավարժությանը Հայաստանից կմասնակցեն միայն ռազմական բժիշկներ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուլիսի 30–ին Վրաստանում անցկացվելու են Noble Partner 2017 զորավարժությունները, որոնք կրելու են «Ուժը համագործակցության մեջ է» կարգախոսը: Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ զորավարժությունների նպատակն է ամրապնդել ՆԱՏՕ–ի և գործընկեր երկրների համագործակցությունը, խորացնել տարածաշրջանային և բազմազգ գործընկերությունը, ինչպես նաև ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը:

Այս զորավարժությանն առաջին անգամ մասնակցելու է նաև Հայաստանը: Սակայն այդ մասնակցությունը կարելի է համարել թերևս խորհրդանշական, քանի որ Հայաստանից մասնակցելու են միայն ռազմական բժիշկներ: «Հայկական զինուժ կամ զինտեխնիկա Noble Partner 2017–ին ներկա չի լինի: Կմասնակցեն միայն բժիշկներ»,– մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Noble Partner զորավարժություններն անցկացվում են արդեն երրորդ անգամ: Նախորդ երկուսին Հայաստանը չի մասնակցել: Իսկ թե ինչու է այս անգամ մասնակցում, թեկուզ միայն ռազմական բժիշկներով, Ա. Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել՝ հարցը համարելով քաղաքական:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ–ի անդամ և դաշինքի գործընկեր 11 երկրներ` Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ռումինիան, Թուրքիան, Սլովենիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Հայաստանը:

Սակայն որոշ լրատվամիջոցներ նշել են, որ երկրների թիվը պակաս է՝ մասնակցելու են ընդամենը 8–ը: Ընդ որում, այդ 8–ի մեջ Ադրբեջանի անունը չի նշվում: Մեր ՊՆ–ում մասնակից երկրների հաստատ թիվը չգիտեն, քանի որ նման «տեղեկատվության տիրապետում է միայն ընդունող կողմը»: Ամեն դեպքում հայկական կողմի համար դա սկզբունքային հարց չէ:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հայկական կողմը վերապահումներ ունի առ այն, որ այդ զորավարժություններին կարող են մասնակցել Թուրքիայի և Ադրբեջանի զինուժերը, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ «մենք խնդիր չունենք: Բոլորի հետ էլ փորձում ենք շփվել, հաղորդակցվել: Առավել ևս, եթե դա պահանջում է զորավարժության սցենարը: Խնդիր ունեն նրանք: Կոմպլեքսներ ունեն նրանք»:

Ամեն դեպքում, հիշելով նաև անցյալի դեպքերը, անվտանգության երաշխիքները հայկական կողմի համար կարևոր են: «Ընդհանրապես նման միջոցառումների ժամանակ դա կարևորագույն հարցերից մեկն է»,– ասաց ՊՆ մամուլի խոսնակը:

Noble Partner 2017 զորավարժություններն անցկացվելու են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում:

Առաջին զորավարժությունն անցկացվել է 2015–ին, դրան մասնակցել են Վրաստանի 400 և ԱՄՆ–ի 200 զինվորականներ: 2016–ի զորավարժություններին մասնակցել են ԱՄՆ–ի 650, Վրաստանի 500 և Մեծ Բրիտանիայի 150 զինծառայողներ: Դրանց մասնակցում էր ամերիկյան բանակի տանկային վաշտը՝ Վրաստան էին բերվել M1A2 տեսակի Abrams տանկերը, C–130 ռազմական ինքնաթիռներ և այլ տեխնիկա: Թե այս տարի ինչ զինտեխնիկա կմասնակցի զորավարժություններին կամ քանի զինծառայող, առայժմ դժվար է ասել: Ամեն դեպքում, կազմակերպիչները հաղորդել են, որ 2017–ի զորավարժությունները ամենամասշտաբայինն են լինելու:

Ի դեպ, մեր տարածաշրջանում արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող այս զորավարժությունները բավականին մեծ մտահոգություն են առաջացնում մեր ռազմավարական դաշնակից երկրում: Դեռևս անցած տարվա զորավարժությունների առթիվ ռուսական կողմը հայտարարել էր, որ դրանք տարածաշրջանի իրադրությունն ապակայունացնող սադրանք են: Իսկ թե նման «սադրանքի» մասնակցելուց առաջ հայկական կողմը դա համաձայնեցրել է ՀԱՊԿ անդամ իր գործընեկրոջ հետ, թե ոչ, Ա. Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել. «Ես իրավասու չեմ պատասխանել նման հարցերի»:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service