Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչը հացադուլ է սկսել
SOCIETYԹուրքիայի Բաթման նահանգում ձերբակալված ֆրանսիացի լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հացադուլ է սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrat Haber-ը:
Դեփարդոնը ձերբակալվելուց հետո տարվել է Գազիանթեփ, որտեղից պետք է արտաքսվեր երկրից, սակայն արդեն 18 օր է, ինչ պահվում է ճաղերի հետևում: Նրա փաստաբանները պաշտպանյալի առնչությամբ դիմել են ներքին գործերի նախարարություն:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս ձերբակալման առնչությամբ նշել է, որ Թուրքիայում միջազգային լրատվամիջոցների աշխատողների ձերբակալություններն արդեն հասնում են դիվանագիտական ճգնաժամ առաջացնող մակարդակի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



