Հոնդուրասում ավտոբուսը բախվել է հրշեջ մեքենային, 17 մարդ է զոհվել
SOCIETYԱռնվազն 17 մարդ է զոհվել, 14-ն էլ վիրավորում ստացել այն ավտովթարում, որը տեղի է ունեցել ուրբաթ Հոնդուրասի հյուսիսում։ Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, ավտոբուսը բախվել է հրշեջ մեքենայի։
Հայտնի է, որ զոհվածների շարքում նաեւ վեց երեխա կա։ Նրանցից երեքը մահացել են Սան Պեդրո Սուլայի քաղաքային հիվանդանոցում։ Տուժածներին տարհանելու համար օգտագործել են ուղղաթիռներ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ վարկածներից մեկի՝ ավտոբուսը վարելու ընթացքում շրջվելուց հետո բախվել է հրշեջ մեքենային։ Մեկ ուրիշ տվյալներով, ավտոբուսի վարորդը անհայտ պատճառներով կորցրել էր ղեկի կառավարումը։ Ողբերգության հանգամանքների հետաքննությամբ սկսել են զբաղվել իրավասու մարմինների ներկայացուցիչները։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



