Ամբողջ աշխարհում տեսարժան վայրերը լուսավորել են Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով
INTERNATIONAL NEWSԱմբողջ աշխարհում տեսարժան վայրերը Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով են լուսավորել Մանչեսթրի ահաբեկչության զոհերի հիշատակին, որը տեղի ունեցավ նախօրյակին երեկոյան «Մանչեսթր Արենա» համերգային համալիրում:
Gulf News հրատարակության տվյալներով՝ Արաբական Միացյալ Էմիրություններում ավելի քան 800 մետր բարձրությամբ Բուրջ Խաիլֆա երկնաքերն ամբողջովին լուսավորել են Բրիտանիայի դրոշի գույներով:
Ինչպես հաղորդել Է Telegraph թերթը, Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղ Բելֆաստում բրիտանական դրոշի գույներով Է լուսավորվել քաղաքապետարանի շենքը:
Ժնեւում ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը հարգելու համար Ժե Դո շատրվանը լուսավորվել Է կարմիր, կապույտ եւ սպիտակ գույներով:
Չեխիայում երեկոյան համապատասխան գույներ Է ստացել Պետրշինյան աշտարակը:
Manchester Evening News թերթի տվյալներով՝ Բեռլինում զոհերի հիշատակը հարգելու համար ընտրել են պատմական վայր՝ Բրանդենբուրգյան դարպասները:
Հոնկոնգում HSBC բանկի շենքի վրա լուսավորվել Է «Մենք Միացյալ Թագավորության հետ ենք» համերաշխության ուղերձը:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, կեսգիշերին (Երեւանի ժամանակով 02:00-ին) հանգցրել Է իր լույսերն ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին:
Մեկ ժամով մարել են նաեւ Իտալիայի մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշերի՝ Կոլիզեյի եւ Տրեւի շատրվանի լույսերը: Դրանց հետ մեկտեղ մարել են նաեւ Կապիտոլիումի վրա Սենատորների պալատի ճակատի լույսերը, որտեղ գտնվում Է քաղաքապետարանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



