Լոնդոնի օդանավակայանում տղամարդ Է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով
INTERNATIONAL NEWSԼոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները Սթանսթեդ օդանավակայանում 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որը մայիսի 24-ին զետեղվել Է Սքոթլենդ Յարդի պաշտոնական կայքում:
Դրա համաձայն՝ տաղամարդը, որը բերման Է ենթարկվել մայիսի 23-ի երեկոյան, պատրաստվում Էր նստել Թուրքիա մեկնող ինքնաթիռը: Հայտարարության մեջ նշվում Է, որ գործողությունը կապված Է Սիրիա նրա հնարավոր ուղեւորության հետ:
Տղամարդուն տեղափոխել են Լոնդոնի հարավում գտնվող ոստկանական տեղամաս: Ներկայում ոստիկանության սպաները երկու հասցեներով խուզարկություններ են անցկացնում Լոնդոնի հյուսիսայի մասում:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ այդ ձերբակալությունը կապված չԷ Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



