Թուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ Է մտցրել
INTERNATIONAL NEWSԹուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ Է մտցրել: Ինչպես գրել Է «Վեդոսմոստի»-ն՝ վկայակոչելով «ՍովԷկոն» վերլուծական կենտրոնը եւ Ռուսաստանի երկու արտահանողների բարձրաստիճան կառավարիչների, Ռուսաստանին բաժին կընկնի ներմուծման համար տրված բոլոր թույլատրագրերի սոսկ մինչեւ մեկ քառորդը:
«Վեդոմոստի»-ի տվյալներով՝ նոր սահմանափակումները դարձել են լոլիկի եւ որոշ այլ բանջարեղենների մատակարարման արգելման պատասխան միջոցը, որը ՌԴ-ն սահմանել Է այն բանից հետո, երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական կործանիչը:
Մայիսի 3-ին Մոսկվայում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել վերացնելու սահմանափակումները, սակայն, ինչպես նշել Է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, որոշակի սահմանափակումներ կպահպանվեն երեք – հինգ տարվա ընթացքում: Դա կապված Է ռուս ներդրողների նախագծերի ավարտման հետ, որոնք սկսվել են թուրքական ներմուծման արգելքի պայմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



