Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 804 վնասված լուսատու:
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Ապրիլի 22-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 53 փողոց, փողոցի հատված, նրբանցք, 70 բակային տարածք, 3 կամարանցում: Ընթացքի մեջ են 12 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



