13 նորաոճ հագուստ, որոնք ձեր կերպարն ավելի գայթակղիչ կդարձնեն
PHOTOԴեռ վերջերս սեքսուալության ու գրավչության հոմանիշը կիպ ու կարճ զգեստներն էին, սակայն նորաձևությունը գնալով փոխվում ու զարգանում է։
Adme-ն գրում է, որ այժմ նորաձև է նուրբ ու կանացի հագուստը։ Այն շատ ավելի գրավիչ ու սեքսուալ է համարվում, քան կիպ զգեստները։ Ահա, թե ինչն այս սեզոնին ձեզ գայթակղիչ ու ցանկալի կդարձնի․
1. Ներքնազգեստի ոճով զգեստ։ Իհարկե, այս դեպքում ռիսկ կա, որ կարող եք ոչ այնքան հագնված տեսք ունենալ, սակայն այս զգեստները ճիշտ համադրելու արդյունքում չափազանց գրավիչ ու ցանկալի կերպար կստանաք։
2. Մատիտ կիսաշրջազգեստ։ Այսպիսի կիսաշրջազգեստները պետք է կարճ չլինեն։ Դրանց լավագույն երկարությունը ծնկից մի փոքր երկարն է։ Այս կիսաշրջազգեստներն ընդգծում են կոնքերն ու ավելի նուրբ տեսք հաղորդում։
3. Գոտի-կորսետ։ Կորսետը բավականին գրավիչ աքսեսուար է, իսկ առօրյա կյանքում այն ավելի քան հետաքրքիր տեսք կունենա։
4. Ջինսեր։ Ձեզ համապատասխանող ջինսերը կարող են չափազանց գրավիչ տեսք հաղորդել։
5. Բաց ուսերով հագուստ։ Մարմնի փոքրիկ բաց հատվածները, հատկապես ուսերը, ձեզ գրավիչ ու ցանկալի են դարձնում։
6. Վառ գույնի զուգագուլպաներ։ Զգեստի կամ կոշիկների գույնն ունեցող զուգագուլպաները տեսողական առումով երկարացում են ոտքերը, ինչն էլ ավելի գայթակղիչ տեսք է հաղորդում։
7. Մի քանի չափսով ավելի մեծ հագուստ։ Այսպիսի հագուստը ձեզ ավելի բարեկազմ ու փոքրամարմին է դարձնում, իսկ տղամարդկանց դուր են գալիս նման կանայք։
8. Տղամարդկանց ոճով հագուստ։ Գաղտնիք չէ, որ տղամարդու հագուստ հագած կինը շատ ցանկալի է տղամարդկանց համար։
9. Կիպ ու երկար զգեստ։ Այսպիսի զգեստներն ընդգծում են մարմնի բոլոր առավելությունները։
10. Բաց մեջքով զգեստ։ Սա ամենականացի ու նուրբ զգեստների տեսակն է։
11. Ժանյակներ։ Ժանյակները չափազանց նորաձև են այս սեզոնին ու ցանկացած կերպարի գրավչություն ու էլեգանտություն են հաղորդում։
12. Կաշվե բաճկոն։ Կաշվե բաճկոնը կերպարին համարձակություն ու ազատություն է տալիս, ինչն էլ բավականին գայթակղիչ տեսք է ստեղծում։
13. Ջինսե շորտեր։ Ճիշտ երկարություն ունեցող ջինսե շորտերն ոչ միայն հարմար են, այլև շատ գրավիչ։