Moody՚s-ը 28 տարվա ընթացքում առաջին անգամ իջեցրել Է Չինաստանի վարկանիշը
INTERNATIONAL NEWSMoody՚s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը մայիսի 24-ին Չինաստանի երկարաժամկետ վարկային ռեյտինգը “Aa3”-ից իջեցրել մինչեւ “A1”՝ տնտեսական աճի տեմպերի դանդաղման պայմաններում պետական պարտքի շարունակվող մեծացմամբ հանդերձ երկրի ֆինանսական դրության վատթարացման երկյուղների պատճառով: Այս մասին ասված Է գործակալության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում: Ինչպես նշում Է Bloomberg-ը, վարկանիշն իջեցվել Է 1989 թվականից ի վեր առաջին անգամ:
Վարկանիշի կանխատեսումն ըստ որում բացասականից փոխվել Է կայունի: Moody՚s-ը կարծում Է, որ պետական պարտքի մակարդակը համախառն ներքին արդյունքի 40 տոկոսին կհասնի 2018 թվականին եւ 45 տոկոսին կմոտենա տասնամյակի վերջին:
S&P-ն Չինաստանի վարկանիշը գնահատում Է “AA-” մակարդակում՝ բացասական կանխատեսմամբ, Fitch-ը՝ "А+", հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



