Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հավաքագրած ձայների դեպքերի ուսումնասիրություններն ավարտվել են
SOCIETYՀՀ կրթության և գիտության նախարարությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրություններն արդեն ավարտվել են և այդ հարցի վերաբերյալ տարբեր առաջարկներ են արվել ձևավորված աշխատանքային թիմի կողմից:
«Առաջարկներն ավելի հիմնարար պետք է լինեն և ուղղված ամբողջ կրթական համակարգի զարգացմանը: Դրանց մի մասի արդյունքում պետք է ունենանք դպրոցների ապաքաղաքականացում և ձևավորենք ավելի հստակ մեխանիզմներ ուսուցիչների, տնօրենների ընտրության հարցում: Կվերանայվեն դպրոցական խորհուրդների գործունեությունն ու դրանց իրական ազդեցության շրջանակը: Մենք հաճախ տեսնում ենք, որ դրանք դառնում են կոնկրետ անձերի ու շահերի կամակատարներ, այլ ոչ թե այն առաքելության պաշտպաններ, որին կոչված են»,-նշեց Մկրտչյանը:
Փոփոխությունների մի մասը կլինի կարգերի, օրենքների ձևով, իսկ որոշակի հատվածն էլ` կազմակերպչական: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն 1-2 շաբաթ անց:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը մարտի 24-ին հրապարակել է հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակն ու նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ՝ կապված ընտրությունների հետ:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



