Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել Է ահաբեկչական սպառնալիքի պատճառով
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու լոնդոնյան նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի ավանդական հեղափոխումը չեղարկվել Է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում:
«Ես կարող եմ հայտնել, որ այսօր պահակախմբերի հերթափոխում չի լինի»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը: Press Association գործակալության տեղեկատվությամբ՝ որոշումն ընդունվել Է, որպեսզի ազատեն ավանդական արարողության ժամանակ փողոցների փակմամբ զբաղվող ոստիկաններին:
Բուքինգհեմյան պալատի դարպասների մոտ թագավորական գվարդիական զինվորների պահակախմբի հերթափոխումն առավել գունեղ եւ հայտնի արարողությունն Է Լոնդոնում, որն ավանդաբար գրավում Է հազարավոր զբոսաշրջիկների:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



