Թայվանը դարձել Է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները
INTERNATIONAL NEWSԹայվանը դարձել Է Ասիայում առաջին վայրը, որտեղ հնարավոր Է դարձել միասեռ ամուսնությունների կնքումն այն բանից հետո, երբ մայիսի 24-ին Գերագույն դատավորների խորհուրդը վճիռ Է կայացրել այդ միությունների օրինականացման օգտին: Այդ մասին հայտնել Է South China Morning Post հրատարակությունը:
14 դատավորներից բաղկացած խորհուրդը որոշել Է, որ Քաղաքացիական օրենսգրքի 972-րդ հոդվածն այն մասին, թե ամուսնությունը «տղամարդու եւ կնոջ միությունն» Է, հակասում Է Թայվանի Սահմանադրությանը, նշել Է հրատարակությունը:
Միասեռ միությունների օրինականացման վերաբերյալ բանավեճերը Թայվանում շարունակվում են 2003 թվականից, երբ կառավարությունն առաջարկեց այդ գաղափարը: Այդ հարցի շուրջն անհաշտելի հակասությունները զանգվածային բողոքների պատճառ Էին դառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



