5 մատչելի հնարք՝ խնամված և գեղեցիկ լինելու համար
PHOTOՈչինչ ավելի համոզիչ չէ, քան գովազդը, հատկապես այն գովազդը, որը խոստանում է ձեզ ավելի գրավիչ դարձնել: Եվ ահա, դուք սկսում եք պահարանները տարբեր սրվակներով ու քսուքներով լցնել, որոնք հնարավոր է` օգտակար լինելու փոխարեն վնասեն ձեզ կամ պարզապես անօգուտ լինեն:
Interesnoznat-ը գրում է, որ այսպիսի դեպքերից խուսափելու համար պետք է իմանալ, թե ինչն է համապատասխանում ձեր մաշկին, իսկ ինչն անիմաստ ու անօգուտ է ձեզ համար: Այս կոսմետիկ միջոցների դեպքում կարիք չկա գումար վատնել ու գնել դրանք, քանի որ այդ ամենը հեշտությամբ կարելի է պատրաստել տանը:
1. Շուրթերի սկրաբ
Գովազդատուները խոստանում են, որ թանկարժեք սկարբը ձեր շուրթերն ավելի փափուկ ու գրավիչ կդարձնի և կվերացնի բոլոր ճաքերը, սակայն դրա արդյունքն այնքան էլ երկարատև չէ: Նման արդյունքի հասնելու համար բավական է մեկ գդալ շաքարավազը: Խառնեք այն շուրթերի բալզամի կամ վազելինի հետ, apa մերսող շարժումներով տարածեք շուրթերին: Կրկնեք շաբաթը 3 անգամ: Նման սկրաբը կարող եք օգտագործել նաև դեմքի մաշկի համար:
2. Թեփի դեմ շամպուն:
Իրականում շամպունները բուժիչ հատկություններ չունեն, դրանք միայն մաքրում են գլխամաշկը: Թեփի դեմ շամպուններն ավելի շատ փափկեցնող միջոցներ են պարունակում, քան մյուսները, սակայն դրանք ևս չեն կարող մեկընդմիշտ վերացնել թեփը: Թեփից ազատվելու համար պարզապես դիմեք բժիշկի:
3. Հակացելյուլիտային քսուք:
Նույնիսկ ամենաթանկարժեք քսուքը չի ազատի «նարնջի կեղևից»: Նման քսուքներ գնելու փոխարեն, ավելի լավ է մարզասրահ գնացեք ու փորձեք առողջ կյանքով ապրել: Մոռացեք արագ սննդի ու յուղոտ ուտեստների մասին և կազատվեք ցելյուլիտից:
4. Ճյուղավորված վարսերի դեմ քսուք:
Մի հավատացեք գովազդին, քանի որ ճյուղավորված վարսերից ազատվելու լավագույն տարբերակը դրանք կտրելն է:
5. Դիմակներ, սկրաբներ ու քսուքներ ոտքերի համար:
Կարիք չկա այս միջոցների համար գումար վատնել, քանի որ ոտքերի մաշկը փափկեցնելու համար համապատասխանում են սովորական քսուքները, իսկ մաշկը խնամելու համար օգտագործեք մարմնի սովորական սկրաբ: