Հռոմի պապը եւ Թրամփը քննարկել են Մերձավոր Արեւելքի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները
INTERNATIONAL NEWSՀռոմի Ֆրանցիսկոս պապը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են միջազգային հակամարտությունների, մասնավորապես, մերձավորարեւելյան տարածաշրջանի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Այդ մասին մայիսի 24-ին հայտնել Է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի եւ ԱՄՆ-ի նիախագահի միջեւ կայացած հանդիպման արդյունքները:
«Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային օրակարգի մի շարք թեմաների եւ քաղաքական գործընթացի ու միջկրոնական երկխոսության միջոցով խաղաղության հաստատման ուղիների շուրջ: Ընդսմին առանձնակի ուշադրություն Է դարձվել Մերձավոր Արեւելքի եւ քրիստոնեական համայնքների պաշտպանության թեմային»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում կողմերը նշել են Սուրբ Աթոռի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաեւ հավատի եւ խղճմտանքի ազատության պաշտպանության ընդհանուր ձգտումը:
«Վատիկանը եւ ԱՄՆ-ը հույս ունեն ամրապնդել համագործակցությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը եւ գաղթականներին ցուցաբերվող օգնույթունը»,-նշվում Է փաստաթղթում:
Թրամփի հետ Ֆրանցիսկոսի դեմ առ դեմ զրույցը շարունակվել Է 30 րոպե: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը բանակցություններ Է վարել Վատիկանի պետական քարտուղար (կառավարության ղեկավար) Պիետրո Պարոլինի եւ պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալահերի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



