Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն Է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը հավաստել Է, որ բրիտանական քաղաքների փողոցներում 3 հազար 800 զինվորականներ են տեղավորվելու այն բանից հետո, երբ վարչապետ Թերեզա Մեյը փաստորեն գործողության մեջ դրեց Temperer գործողության առաջին փուլը, որը նախատեսում Է զինվորականների ներգրավումը երկրում անվտանգության ապահովմանը:
Ընդսմին զինվորներն իրենց վրա չեն վերցնում զինված ոստիկանության գործառույթը, այլ միայն օգնում են կարգի պահապաններին նրանց ծառայության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թերեզա Մեյի խոսքով՝ ոստիկանության ղեկավարությունն ինքը կկարողանա որոշել՝ որտեղ Է ավելի լավ գործի դնել զինվորականներին, թեեւ, ամենայն հավանականությամբ, նրանց կներգրավեն տուրիստական տեսարժան վայրերի, օդանավակայանների ու տրանսպորտային այլ կարեւոր հանգույցների, ինչպես նաեւ մարզական խոշոր միջոցառումների պահպանությանը:
Այլ ստորաբաժանումներ կտեղավորեն երկրի տարբեր շրջաններում: Նրանք կգտնվեն բարձր մարտական պատրաստության վիճակում ի դեպս հնարավոր փոխհամաձայնեցված հարձակումների՝ հրազենի կիրառմամբ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



