8 պատճառ, թե ինչու պետք է սմբուկ հաճախ ուտել
PHOTOԹարմ մրգերի և բանջարեղենի օգտագործումը նվազեցնում է տարբեր հիվանդությունների առաջացման վտանգը:
Սմբուկը սննդարար և շատ կարևոր բանջարեղեն է մարդու ընդհանուր առողջության համար: Ըստ դիետոլոգների՝ սմբուկը անհրաժեշտ է օգտագործել ամեն օր, քանի որ այն հարուստ է վիտամիններով, հանքային նյութերով, ինչպես նաև բջջանյութով:
Սմբուկի հաճախակի օգտագործումը կնվազեցնի սրտի հետ կապված հիվանդությունների, շաքարային դիաբետի, գիրության վտանգը, միևնույն ժամանակ կլավացնի օրգանիզմի ընդհանուր առողջությունը:
Ներկայացնում ենք 8 պատճառ, թե ինչու պետք է ավելի շատ սմբուկ օգտագործել ամենօրյա սննդակարգում:
1. Սմբուկի կանոնավոր օգտագործումը կօգնի կանխել արյան թրոմբների առաջացումը՝ վիտամին K-ի և կենսաֆլավոնոիդների պարունակության շնորհիվ,
2. սմբուկը կարող է նվազեցնել "վատ" խոլեստերինի մակարդակը, բայց անհրաժեշտ է եփել այն: Հիշեք՝ չպետք է այն տապակել, այլ անհրաժեշտ է եփել,
3. այն կարող է պաշտպանել մարսողական համակարգը և լավացնել մարսողությունը՝ շնորհիվ հարուստ բջջանյութային պարունակության,
4. դրա կանոնավոր օգտագործումը կլավացնի արյան շրջանառությունը և կսնուցի ուղեղը՝ շնորհիվ սնուցիչների, որոնք պարունակվում են սմբուկի կեղևում, ուստի կեղևը չպետք է դեն նետել,
5. սմբուկի օգտագործումը կկարգավորի արյան մեջ շաքարի մակարդակը և կվերահսկի շաքարային դիաբետի առաջացումը՝ շնորհիվ ցածր ածխաջրածնային և լուծվող բջջանյութի բարձր պարունակության,
6. այս բանջարեղենը կարող է կարգավորել արյան ճնշումը՝ պայմանավորված ֆլավոնոիդների պարունակության
7. այն պարունակում է երկաթ, կալցիում և այլ օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին,
8. սմբուկի օգտագործումը շատ կարևոր է քաշ կորցնելու համար, քանի որ այն պարունակում է քիչ կալորիա: