Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Երբ կվայելեմ իմ սեփական տունը ոչ բանկային գրավով, երեւի կամ կմեռնեմ կամ կհանգստանամ. Նարինե Ալեքսանյանի անկեղծ զրույցը՝ 50-ամյակին

LIFE
Life.panorama.am-ը  գրում է.
 
Այսօր Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, ՀՀ Վաստակավոր արտիստուհի Նարինե Ալեքսանյանը նշում է ծննդյան 50-ամյակը:
 
Life.panorama.am-ը, ջերմ բարեմաղթանքներով շնորհավորել է դերասանուհուն, եւ փոքրիկ զրույց ունեցել նրա հետ:
 
- Տիկին Ալեքսանյան, նոր տարիքային շեմ եք մուտք գործել, իսկ մեզանում ընդունված է հատկապես նոր տասնամյակում վերարժեվորել անցած ճանապարհն ու մտածել ապագայի մասին: Այս պահին ի՞նչ զգացողություն ունեք:
 
- Պետք է ասեմ, որ որեւէ փոփոխություն չեմ զգում ոչ իմ աշխարհայացքում, ոչ իմ ներսում: Ամեն ինչ խաղաղ է ու սովորականի նման, պարզապես այսօր այդ ամենը մի փոքր գունեղ ու զգացմունքային է: Չգիտեմ լավ է, թե վատ, բայց իսկապես նոր տարիքային շեմ մտնելով՝ ոչ մի փոփոխություն չեմ զգում:
 
- Տարիները մեզ իմաստություն են տալիս: Համաձա՞յն եք սրա հետ եւ ի՞նչ կերպ եք դա զգում:
 
- Ենթադրում եմ, որ հիմա ավելի համբերատար եմ դարձել: Օրինակ մոտ տասը տարի առաջ ավելի պոռթկուն էի: Թեեւ հիմա էլ այլ վտանգ կա. համբերում եմ, հետո եմ պոռթկում, իսկ առաջ առանց համբերելու էի պոռթկում: Չգիտեմ, թե որն է ճիշտը, բայց այս պատկերն է: Կարծում եմ, տարիները միայն չեն իմաստացնում, դրանց թիվը նաեւ հիմարություններ են բերում: Այնպես չէ, որ 50-ում անսահման խելացի ու հմուտ ես: Մարդը միշտ սխալական է, բայց երբ սխալներիդ մեջ փորձում ես ինքդ քեզ հաղթահարել ու անցնել դրանց շեմը, ուրեմն իսկապես մեծացել ես: Կրկնում եմ՝ ներքին որեւէ փոփոխություն չեմ զգում, անգամ մեկ-մեկ մտածում եմ ինքս ինձ զսպել, որովհետեւ 50 տարեկան եմ: Իսկ թե ո՞վ է ասել, որ 50-ում ավելի զուսպ պետք է լինես, դա էլ չգիտեմ, բայց որ այդպես ասում են, ստիպված լսում եմ:
 
- Ձեր պոռթկուն տեսակը որպես բացասական գիծ բնորոշեցիք, իսկ ո՞րն է Ձեր տեսակի այն դրական կողմը, որով հպարտանում եք:
 
- Որպես կանոն, ես ինքնախարազանման մեծ վարպետ եմ եւ ենթադրում եմ, որ չկա մի բան, որը հիմա կարող եմ նշել: ես պարզապես հպարտանում եմ, երբ հաղթում եմ բեմում, ես հպարտանում եմ, երբ իմ երեխան նոր հարթություն է բարձրանում, այդ հաջողությունները նաեւ ինձ եմ վերագրում: Իհարկե, կարող եմ նշել շատ ներսից եկող անկեղծությունը, ազնվությունը, սրտացավությունը, բայց դրանք ոչ թե հպարտանալու գծեր են, այլ պետք է յուրաքանչյուրի համար ապրելակերպ լինեն: Սրանցով պետք է ապրել, հպարտանալ՝ ձեռքբերումներով:
 
- Տարիները Ձեզ չեն վախեցնու՞մ:
 
- Բացարձակ: Ամեն ինչ առջեւում է եւ լավագույնը դեռ պետք է կատարվի: Եթե այսպես չմտածեմ, վաղը եւեթ կմեռնեմ:
 
- Տիկին Ալեքսանյան, չեմ  կարող չխոսել նաեւ Ձեր արտաքինի մասին: Վստահ եմ՝ շատերը չեն հավատա, որ արդեն 50 տարեկան եք: Ո՞րն է երիտասարդ մնալու գաղտնիքը:
 
- Շնորհակալ եմ հաճոյախոսության համար, բայց երբեմն, երբ ինձ տեսնում եմ խոշոր կադրում, սարսափ եմ ապրում: Անկեղծ լինեմ՝ չգիտեմ, թե ինչից է, որ տարիքիցս ավելի երիտասարդ եմ երեւում, հավանբար գեներից է գալիս, մայրս 70 տարեկան է, բայց բացարձակ չի երեւում նրա տարիքը: Գեղեցկության սրահներում հաճախ չեմ լինում, կոմունիստական բնավորություն ունեմ, եթե մի բան անում եմ, պետք է ողջ կյանքում անեմ դա: Իսկ ես չեմ կարող ողջ կյանքում սրահներին նվիրվել, ես նվիրվել եմ միայն թատրոնին:
 
- Դուք ունեք հրաշալի ընտանիք, երեխաներ, զբաղվում եք Ձեր սիրելի աշխատանքով, գնահատված եք հանդիսատեսի կողմից: Հետաքրքիր է՝ այս ամենին զուգահեռ կա՞ մի բան, որը պակասում է:
 
- Ես պարբերաբար անկշտություն եմ ցուցաբերում, հային բնորոշ ցանկություններ է առաջանում՝ սա էլ ունենայի, նա էլ լիներ եւ այսպես շարունակ, բայց ամեն անգամ վերջում ասում եմ Փառք Աստծո՝ ես ունեմ այն, ինչը շատերը չունեն: Այս հարցի շուրջ մտածելիս, զգում եմ, որ միայն մեկ ցավոտ կողմ ունեմ. մեր ճանապարհին մենք կորցրինք մեր սեփականությունը եւ հիմա մենք պետք է ձգտենք կրկին այն ունենալ: Խոսքը սեփական տան մասին է: Երբ կվայելեմ իմ սեփական տունը ոչ բանկային գրավով, ես երեւի կամ կմեռնեմ, կամ կհանգստանամ: Սակայն երկար մտածելուց հետո, մեկ է, շնորհակալ եմ Աստծուն ունեցածիս համար, ես շատ կարեւոր բաներ ունեմ, ինչը կարիքը շատերը ունեն: Սա պետք է յուրաքանչյուրս հասկանա ու գնահատի: Վերջերս մի հետաքրքիր խոսք լսեցի՝ «Իսկ ո՞վ է ասել, որ դու պետք է ամեն օր արթնանաս»: Դե ուրեմն պետք է շնորհակալ լինենք Աստծուն ամեն առավոտվա համար, նրա համար, որ բոլորս առողջ ենք ու միասին:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns