18 խորիմաստ միտք Բեռնարդ Շոուից
LIFEBlognews.am-ը գրում է.
- Աշխարհը բաղկացած է անբաններից, ովքեր ցանկանում են գումար ունենալ առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել առանց հարստանալու:
- Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտումն է:
- Ատելությունը վախկոտի վրեժն է իր ապրած վախի համար:
- Իդեալական ամուսինը նա է, ով ով կարծում է, որ իր կինն իդեալական է:
- Ունակ լինել դիմանալ միայնությանն ու դրանից հաճույք ստանալ մեծագույն պարգև է:
- Անկեղծ լինելը վտանգավոր չէ, հատկապես եթե դուք, դրան գումարած, հիմար եք:
- Երբեմն հարկավոր է մարդկանց ծիծաղեցնել, որպեսզի նրանք հետ կանգնեն ձեզ կախաղան հանելու իրենց որոշումից:
- Մերձավորի հանդեպ գործած ամենամեծ մեղքն ատելությունը չէ, այլ անտարբերությունը. ահա անմարդկայնության գագաթնակետը:
- Կանայք միշտ միանգամից գուշակում են, թե ում հետ ենք մենք ուզում իրենց դավաճանել, հաճախ անգամ շատ ավելի շուտ, քան դա մեր մտքով անցնում է:
Ավելի հեշտ է ապրել կրքոտ, քան ձանձրալի կնոջ հետ: Ճիշտ է նրանց հաճախ խեղդամահ են անում, սակայն հազվադեպ են լքում: - Ալկոհոլն անեսթեզիա է, որն օգնում է դիմանալ ‹‹կյանք›› կոչվող վիրահատությանը:
- Մարդիկ, ովքեր չեն տիրապետում իրականության օբյեկտիվ ընկալման ունակությանը, այն ցինիզմ են անվանում:
- Նա, ով գիտի ինչ անել, անում է, ով չգիտի, սովորեցնում է:
- Փորձեք ստանալ այն, ինչ սիրում եք, հակառակ դեպքում ստիպված կլինեք սիրել այն, ինչ կստանաք:
- Մարդն աղյուս է. այրվելով ամրանում է:
- Համբավը դիմակ է, որը մարդը ստիպված կրում է, ինչպես, օրինակ, տաբատը կամ էլ վերարկուն:
- Մարդ, ով ոչնչի չի հավատում, ամեն բանից վախենում է:
- Բնությունը չի հանդուրժում դատարկություն. այնտեղ, որտեղ մարդիկ չեն իմանում իրականությունը, սկսում են այդ բացն իրենց ենթադրություններով լցնել:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



