ԹԵՍՏ. Ինչ է բացահայտում ձեր բնավորության մասին այն, թե ինչպես եք դուք բռնում ղեկը
PHOTOBlognews.am-ը գրում է.
Եկեք պարզենք, թե ինչ կբացահայտի ձեր բնավորության մասին այն, թե ինչպես եք դուք բռնում ղեկը:
Ընտրեք ձեր տարբերակը: Ստորև կարդացեք պատասխանները:
Մինիմալիստ
Դուք աշխատում եք ապրել այնքան հասարակ, որքան դա հնարավոր է: Գերադասում եք ունենալ մեկ-երկու հավատարիմ ընկեր, քան մեծ ընկերական շրջապատ: Սակայն սա չի նշանակում, որ դուք ձանձրալի մարդ եք, դուք պարզապես զուրկ եք ավելորդ դրամատիզմից:
Տրամաբանող
Դուք շատ տրամաբանող և ռացիոնալ մարդ եք: Մտերիմները ձեզ գնահատում են, քանի որ դուք վստահելի եք և լարված իրավիճակներում ճիշտ որոշում եք կայացնում: Սակայն ունեք բավականին փոփոխական բնավորություն, չնայած դա էլ եք փորձում վերահսկողության տակ պահել:
Խաղաղասեր
Դուք տանել չեք կարողանում կոնֆլիկտային իրավիճակներ: Եթե անգամ երբևէ ինչ-որ մեկի վրա ձայն եք բարձրացրել, ապա դա վստահորեն եղել է լուրջ բացառություն: Դուք չեք հանդուրժում մարդկանց միջև թշնամանքը և ամեն կերպ փորձում եք խաղաղություն հաստատել:
Պերֆեկցիոնիստ
Դուք ձեռքերն այսպես եք պահում, քանի որ այդպես են սովորեցրել ավտո-դպրոցում, իսկ ամեն բան հարկավոր է ճիշտ անել: Առհասարակ ‹‹ամեն բան հարկավոր է ճիշտ անել›› արտահայտությունը ձեր կարգախոսն է, որի շնորհիվ դուք կյանքում արդեն իսկ հասել եք բազում հաջողությունների: Մարդիկ ձգտում են ձեզ նմանվել, դուք նրանց համար օրինակ եք:
Պանիկյոր
Դուք հաճախ եք ունենում անհանգստության զգացողություն: Անընդհատ ստուգում և վերստուգում եք ձեր աշխատանքը: Մտերիմներն ամեն կերպ փորձում են ձեզ օգնել հաղթահարել անհանգստության այդ զգացումը:
Ավանտյուրիստ
Ով ռիսկի չի դիմում, շամպայն չի ըմպում: Ինչպես երևում է, դուք շամպայն շատ եք սիրում, քանի որ մշտապես ձեզ էքստրեմալ վիճակների մեջ եք գցում: Շատերը գուցե չեն կիսում ձեր նախասիրությունները, սակայն հարգում են ձեր խիզախությունը:
Ղեկավար
Դուք ի ծնե լիդեր եք: Չեք խուսափում ձեզ վրա պատասխանատվություն վերցնել: Մարդիկ ձեզ հարգում են և վստահում ձեր ինքնավստահությանը: Աշխատանքի վայրում դուք, անկասկած, հաճախ եք գովասանքի արժանանում:
Կերակրող
Դուք չափազանց բարի եք և հոգատար: Անկեղծորեն ուրախանում եք մտերիմների հաջողություններով, միշտ պատրաստ եք օգնության հասնել: Դուք կյանքն ընդունում եք այնպիսին, ինչպիսին այն կա, և փորձում եք վայելել այն:
Բրուտալ
Դուք ցանկացած իրավիճակում սառնասրտություն եք պահպանում: Դու ապրում ես այնպես, ասես ամեն օր տոն է, և չեք ցանկանում ոչինչ փոխել: Մտերիմները ձեզ են դիմում, երբ ուզում են իսկապես մի լավ լիցքաթափվել:
Նպատակասլաց
Դուք շատ զբաղված մարդ եք և ժամանակ չունեք նրանց համար, ովքեր կանգնում են ձեր ճանապարհին: Դուք ունեք հստակ սահմանված նպատակներ և դրանք կյանքի կոչելու պլան: Մարդիկ գնահատում են ձեր ամուր կամքը և բարդ իրավիճակներում հենց ձեզ են դիմում: