Իրանն աջակցում է ՕՊԵԿ համաձայնագրի ժամկետի երկարացումը
INTERNATIONAL NEWSԻրանն աջակցում է նավթի արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ-ի ու անկախ նավթարդյունահանող երկրների համաձայնագրի ժամկետի երկարացումը եւս 9 ամսով։ Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն։
«Իրանը դեմ չէ ժամկետը 9 ամսով երկարացնելուն»,- ասել է նախարարը լրագրողներին։
Մայիսի 24-ին ՕՊԵԿ երկրների ու կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների մոնիտորինգային կոմիտեն խորհուրդ է տվել նավթի արդյունահանման ծավալի կրճատման մասին համաձայնագիրը երկարացնել եւս 9 ամսով՝ մինչեւ 2018-ի մարտի 31-ը։
Համաձայնագրի երկարացումը աջակցում են Իրաքը, Օմանը, Քուվեյթը, Հարավային Սուդանը, Ադրբեջանը, Էկվադորը, Ալժիրն ու Վենեսուելան։ Վերջնական որոշումը կկայացվի վաղը՝ գործարքի մասնակիցների նախարարական հանդիպման ժամանակ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



