Yerevan, 06.December.2025,
00
:
00
BREAKING


Հայաստանը և Գերմանիան կզարգացնեն համագործակցությունն աստղաֆիզիկայի ոլորտում

INTERNATIONAL NEWS
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում աստղաֆիզիկայի զարգացմանը նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններում կրթագիտական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի:
 
«Շնորհակալ ենք Հայաստանի կրթության և գիտության ոլորտներում գերմանական կողմիցուցաբերած աջակցության և համագործակցութ յան համար: Մեր կրթական համակարգումներկայում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, և այդ համատեքստում մենքբարձրագույն կրթության, նաև գիտության նոր մոդելի մշակման առջև ենք կանգնած: Այս առումովԳերմանիայի հետ համագործակցությունը շատ կարևոր է:
 
Շնորհակալ ենք նաև ԵվրոպականՄիությանը՝ իր թիրախային համագործակցության համար»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը՝ կարևորելով Հայաստանի անդամակցությունը «Հորիզոն 2020»-ի գիտական ծրագիրն և այդ շրջանակում համատեղ գիտական նախագծերի իրականացման հնարավորությունը:
 
Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ առաջիկայում կամրապնդվեն ու կզարգանան հայ-գերմանական գիտական հարաբերությունները ոչ միայն աստղաֆիզիկայի, այլ նաև տարբեր ուղղություններով: Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ դրանք ուղղված են կրթության որակի բարձրացմանը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթություն-գիտություն, կրթություն-աշխատաշուկա կապի հնարավոր օպտիմալ մոդելի մշակմանը: Այդ առումով Լևոն Մկրտչյանը կարևորել է գերմանական փորձի ուսումնասիրու թյունը:
 
Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարարն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախությամբ է ընդունել Հայաստան այցելելու հրավերը և շատ տպավորված է Բյուրականում անցկացվող աստղաֆիզիկայի և գեոհետազոտությունների խնդիրներին վերաբերվող գիտաժողովից: «Համաժողովնիսկապես արդյունավետ էր, մենք համոզվեցինք, թե աստղաֆիզիկայի ոլորտում որքանարդյունավետ են համագործակցում մեր երկու երկրների, կրթական, գիտականհաստատությունները:
 
Համաժողովի արդյունքում պայմանավորվեցինք ամրապնդել և զարգացնելհետագա համագործակցությունը՝ մասնավորապես նպաստելով ուսանողների փոխանակումներին, կրթաթոշակների տրամադրմանը, գիտական շփումներին, այդ հարցում ակտիվացնելովԳերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության (DAAD ջանքերը»,- նշել է Մարտինա Մյունխը:
 
Պատրաստակամություն հայտնելով համագործակցությունն ակտիվացնել նաև կրթության ոլորտում՝ նա շեշտել է. «Ի դեմս կրթության և գիտության՝ Դուք ղեկավարում եք Ձեր երկրի համարկարևորագույն ոլորտներ: Ես ևս եղել եմ կրթության նախարար և գիտեմ, որքան պատասխանատու էերիտ ասարդներին կրթելու հանձնառությունը, քանի որ այդ գործունեությունից մեծապես կախվածէ երկրների ապագան»:
 
Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի հետ համագործակցության սկիզբը դրվել է անցած տարվա մարտ ամսին` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Բոլոնիայի գործընթացին, Եվրոպական կրթական տարածքի ընդհանրական խնդիրներին, միջդպրոցական կապերի ամրապնդմանը և հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club