Բրազիլիայում գրեթե 50 մարդ Է տուժել զանգվածային անկարգությունների ընթացքում
SOCIETY Բրազիլիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքներն ու անկարգություններն ավարտվել են 49 մարդու վիրավորվելով, եւս յոթը ձերբակալվել են, ինչի մասին հայտնել Է Folha de Sao Paulo պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայիսի 24-ին Բրազիլիայում տեղի են ունեցել նախագահ Միշել Տեմերի հակառակորդների զանգվածային ակցիաներ՝ նրա պաշտոնաթողության եւ պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների անցկացման պահանջով: Տարբեր գնահատումներով՝ դրանց մասնակցել Է 100 հազարից մինչեւ 150 հազար մարդ, սակայն իշխանությունները նշում են 35 հազար թիվը:
Նաեւ տուժել են յոթ նախարարությունների շենքեր, որոնց ճակատները ցուցարարներն ավերել են: Այդ շենքերից մի քանիսում կատարվել են հրկիզումներ եւ կողոպուտներ:
Նախագահ Տեմերը կարգադրել Է իրադրությունը վերցնել զինվորականների վերահսկողության տակ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչեւ մայիսի 31-ը կպահպանեն գերատեսչությունների շենքերը եւ կդիմակայեն ցուցարարներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



