Մանչեսթրի մահապարտի եղբայրն իմացել Է պատրաստվող ահաբեկչության մասին. ABC News
SOCIETYՄանչեսթրի ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդիի կրտսեր եղբայրը գիտեր պատրաստվող ահաբեկչական գործողության մասին, բայց չի իմացել, թե դա երբ եւ որտեղ կարող Է տեղի ունենալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբիայի հակաահաբեկչական ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Դագդուգին:
Դագդուգի խոսքով՝ ենթադրյալ մահապարտի կրտսեր եղբայր Հաշիմը այդ մասին պատմել Է Լիբիայում կայացած հարցաքննության ընթացքում: Նա խոստովանել Է, որ գիտի, թե ինչպես Է պատրաստվել պայթուցիկ սարքը եւ կարծում Է, որ ենթադրյալ ահաբեկիչն ինքնուրույն Է հավաքել այն: Հաշիմի խոսքով՝ ինքն օգիություն Է ցույց տվել իր եղբորը, այլ մանրամասնություններ նա չի հայտնել:
Լիբիայի իշխանությունների տվյալներով՝ եղբայրներն իրենց համարում Էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ: Նրանք Համացանցում ուսումնասիրում Էին զինյալների տեսագրությունները, այդ թվում՝ այն տեսահոլովակները, որտեղ պատմվում Է պայթուցիկ սարքի պատրաստման մասին, նշել Է Դագդուգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



