Ռուսաստանն ու Եգիպտոսը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել
INTERNATIONAL NEWSՌուսական և եգիպտական ռազմական նավերը հունիսի 6-13-ն ընկած ժամանակահատվածում զորավարժություններ են անցկացրել` մի քանի հնարքներ մշակելով, այդ թվում` ցերեկային և գիշերային մանևրումներ, ընթացքում նավից նավ տեղափոխվելու և ուղղաթիռից նավ բեռ հասցնելու հնարքներ ցուցադրելով:
Ինչպես գրում է Корреспондент-ը` BBC-ին հղումով, նավատորմը մշակել է ծովում հակաօդային պաշտպանության և փոքրածավալ հարձակումները ետ մղելու ծրագրեր:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի ավարտին մտահոգություն էր հայտնել Ռուսաստանում հանկարծակի անցկացվող զորավարժությունների պատճառով և Մոսկվային կոչ էր արել դրանք անցկացնել բացեիբաց և թափանցիկ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



