Համերգ՝ նվիրված Լեհաստանի 650–ամյա հայ համայնքին
CULTUREԿամերային երաժշտության տանը Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ հնչել են լեհ կոմպոզիտորների գործերը: Համերգը, որը կազմակերպել են Երևանի պետական կոնսերվատորիան ու Սփյուռքի նախարարությունը, նվիրված է եղել Լեհաստանում հայ համայնքին:
Ներկա են եղել նաև Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը և Հայաստանում Լեհաստանի հյուպատոսը:
«Հայկական համայնքը Լեհաստանում 650 տարվա պատմություն ունի: Լեհաստանում այսօր բնակվում է մոտ 50 հազար հայ: Նրանք իրենց ներդրումն ունեն Լեհաստանի գիտական, կրթական, մշակութային ոլորտների զարգացման գործում: Եվ պատահական չէ,որ Լեհաստանի առաջին Սահմանադրությունը հենց հայերն են գրել»,– նշել է Սփյուռքի նախարարի պաշտանակատար Հրանուշ Հակոբյանը:
Կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Նարինա Ավետիսյանի խոսքով հայ–լեհական կապերին նվիրված այս համերգը կարևոր է հատկապես նրանով, որ երիտասարդ երաժիշտներն են կատարում լեհ դասականների գործերը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



