Թրամփը Բրյուսելում ելույթ կունենա ՆԱՏՕ-ի՝ վերջին 10 տարվա ամենակարճատեւ գագաթնաժողովում
INTERNATIONAL NEWSԲրյուսելում բացվում Է ՆԱՏՕ-ի՝ վերջին տասնամյակի ընթացքում ամենակարճատեւ գագաթնաժողովը: Այն կետեւի մոտավորապես 9 ժամ, ընդ որում ժամանակի մեծ մասը նվիրված կլինի հանդիսավոր տարբեր միջոցառումների, ներառյալ դաշինքի նոր կենտրոնակայանի եւ երկու հուշահմալիրների բացումը:
Միակ աշխատանքային նսստաշրջանը կկայանա գործնական ընթրիքի ձեւաչափով եւ կտեւի մոտավորապես երեք ժամ: Առաջին մեկուկես ժամում երեքրոպեանոց ճառերով հանդես կգան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը եւ դաշինքի բոլոր 28 պետությունների ղեկավարները: Հաջորդ մեկուկես ժամը նրանք կտրամադրեն գագաթնաժողովի երկու հանգուցային թեմաների՝ ռազմական ծախսերի ավելացման եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի քննարկմանը: Այդ քննարկումն առանձնակի նշանակություն կունենա Մանչեսթրում կատարված ահաբեկչության ֆոնին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ ելույթ կունենա ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի հանդիպմանը: Բրյուսելում նրանից ակնկալում են դաշինքի շրջանակներում Վաշինգտոնի ստանձնած բոլոր պարտավորությունների հավաստումը, իսկ փոխարենը անդամ երկրները կխոստանան մեծացնել իրենց պաշտպանական բյուջեները եւ ընդլայնել զենքի ու տեխնիկայի գնումները, որոնց հիմնական մատակարարը ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



