Քերին ամերիկացի ուսանողներին խորհուրդ Է տվել սովորել ռուսաց լեզուն. Politico
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին ամերիկացի ուսանողների առջեւ իր ելույթի ընթացքում նրանց խորհուրդ Է տվել սովորել ռուսաց լեզուն: Մայիսի 24-ին Մասաչուսեթսի նահանգում Հարվարդի համալսարանին կից Ջոն Քենեդիի անվան Կառավարման դպրոցի սովորողների առջեւ նրա ելույթից հատվածներ Է հրապարակել Politico թերթը:
«Ինձ հաճախ են հարցնում, թե որն Է կառավարության վրա իրական ազդեցության գաղտնիքը: Դե ինչ, ամեն ինչ փոխվեց ոչ այնքան վաղուց: Այսօր նայելով Սպիտակ տանը՝ ես կասեի, որ անհրաժեշտ Է դասագիրք գնել եւ սովորել ռուսաց լեզուն»,- հայտարարել Է նախկին պետքարտուղարը:
Քերին քննադատել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին. «Պետության ղեկավարի համար, պետություն, որն ԱՄՆ-ի Սահմանադրության մեջ առաջին ուղղումն Է մտցրել խոսքի ազատության մասին, նորմալ չԷ ամեն օր նվաստացնել լրագրողներին եւ նույնիսկ սպառնալ նրանց: Նորմալ չԷ, երբ Հետաքննությունների համապետական բյուրոյի ղեկավարին առանց քաշվելու ազատում են աշխատանքից այն պատճառով, որ նա հետաքննում Էր Ռուսաստանի ազդեցությունը նույն այն մարդու ընտրարշավի վրա, ով նրան հեռացրել Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



