Մանչեսթրի մահապարտը նախնական ռազմական պատրաստությունն անցել Է Սիրիայում. Focus Online
INTERNATIONAL NEWS Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարած Սալման Աբեդին առնվազն երկու անգամ եղել Է Գերմանիայում, առաջին անգամ՝ 2015 թվականին, նա Սիրիայից Մեծ Բրիտանիա Է վերադարձել Մայնի Ֆրանկֆուրտով (Հեսսենի երկրամաս): Ինչպես գրում Է Focus Online ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, իսլամիստը նախնական ռազմական պատրաստությունն անցել Է արաբական հանրապետության տարածքում:
Երկրորդ անգամ Աբեդին ԳՖՀ-ում եղել Է ահաբեկչությունից չորս օր առաջ. մայիսի 22-ի երեկոյան նա Դյուսելդորֆից (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) ինքնաթիռով մեկնել Է Մանչեսթր: Ընդ որում նրա անունը նշված չի եղել պոտենցիալ ահաբեկիչների ցուցակներում, որոնք իր տրամադրության տակ ուներ օդանավակայանը:
«Ամբողջ աշխարհի իսլամիստները միմյանց միջեւ կապ են պահպանում: Մենք պետք Է պարզենք՝ նա Հեսսենում եւ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում չի հանդիպել արդյոք մարդկանց, որոնց հետ մինչ այդ ծանոթացել Էր Սիրիայում», հրատարակությունը մեջբերում Է իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



