«Բելավիա»-ն վերսկսել է թռիչքները Երևանի «Զվարթնոց» օդանավակայան
SOCIETYԲելառուսական ավիափոխադրող «Բելավիա» ընկերությունը մայիսի 24-ից վերսկսել է ավիափոխադրումները Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:
Թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ Մինսկից Երևան՝ չորեքշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Մինսկ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Թռիչքը տևելու է երեք ժամ և տասը րոպե:
Մինսկից Երևան թռիչքների տոմսի արժեքը կսկսվի 114 եվրոյից, իսկ Երևանից Մինսկ տոմսերի արժեքը՝ 152 եվրոյից: Հետադարձով թռիչքների տոմսերի արժեքը կսկսվի 226 եվրոյից՝ ներառյալ հարկերը:
«Բելավիա»-ն Բելառուսի խոշորագույն ավիափոխադրող ընկերությունն է, որը թռիչքներ է իրականացնում եվրոպական ու ասիական 27 երկրի 49 օդանավակայաններ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



