Ռումբերի վնասազերծման խումբը ժամանել է Մանչեսթերի քոլեջի մոտ
SOCIETYՌազմական ռումբերի վնասազերծման խումբն այս պահին անգլիական Թրաֆորդի քոլեջի մոտ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտնել է Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը:
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ դեռևս վաղ է ասել, թե արդյոք ահազանգը կապված է Մանչեսթերի ահաբեկչության հետաքննության հետ:
Դեպի քոլեջ տանող շատ ճանապարհներ փակ են ու ոստիկանները «ներկա պահին գնահատում են իրադրությունը»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել էր, որ սպառնալիքի մակարդակը «կմնա կրիտիկական և հասարակությունը պետք է զգոն լինի»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



