Շիրակի մարզում դեռ օպտիմալացվող դպրոցներ չկան
SOCIETYՇիրակում դեռ օպտիմալացվող դպրոցներ չկան, բայց դա չի նշանակում, որ խնդիրը փակված է: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը: «Այո՛, կառավարություն կողմից նման խնդիր հնչեցվեց, մինչ այդ էլ թե՛ կրթության և գիտության նախարարի , թե՛ Շիրակի մարզպետի հետ այդ խնդիրը քննարկել ենք: Կոնկրետ Շիրակի մարզում այս պահի դրությամբ դեռ ոչ մի դպրոց օպտիմալացման տակ չի ընկնում, բայց դա դեռ չի նշանակում, որ նման դպրոցներ չպետք է լինեն: Պարզապես այս պահին քննարկումներ են, որ ցավոտ վերամիավորումներ չունենաք: Անշուշտ, կարծիքը շատ օբյեկտիվ է՝ շատ դպրոցներ ունենք, որ ոչ թե 300, այլ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներ են, որոնք ենթադրում են 22-24 մլն դրամ շենքի պահպանման ծախս, և դպրոցներ են, որ իրարից քիչ հեռավորությամբ են գտնվում»,-նշեց Հրայր Կարապետյանը՝ հավելելով, որ այդ հարցը մարզում քննարկման փուլում է:
Խոսքը վերաբերում է քաղաքային համայնքների մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցներին: «Օպտիմալացման դեպքում պետք է ամեն ինչ հիմնավորված լինի՝ դպրոցների միջև հեռավորությունը, շենքային պայմաններն ու աշակերտների թիվը: Դրա համար չենք շտապում, կատարում ենք լուրջ ուսումնասիրություններ, որպեսզի օպտիմալացումը ցավոտ չլինի ո՛չ աշակերտների, ո՛չ մանկավարժների համար»,- հավելեց պատասխանատուն:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
4
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market
5
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers



