Ղազախական ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի դեպի Երևան
SOCIETYՂազախական SCAT ավիաընկերությունը ամառային նավիգացիոն շրջանում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան՝ Երևան: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ավիաընկերությունից, Ղազախստանում թռիչքները կիրականացվեն երեք քաղաքներից՝ Պավլոդար, Շիքմեթ ու Ալմաթի:
Նոր չվերթի բացումը հնարավոր է եղել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանդիպման շնորհիվ: Հանդիպմանը կողմերը հայտարարություն էին արել այն մասին, որ Ղազախստանի ու Հայաստանի մայրաքաղաքների միջև կբացվի ուղիղ ավիափոխադրում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



