Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


«Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը վերադառնում է

LIFE

Սեպտեմբերի 15-ին, երկար դադարից հետո  Հայաստանում կրկին անցկացվելու է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը:  Այս առիթով այսօր կազմակերպված մամլո ասուլիսին ներկա է եղել նաև BlogNews.am-ը:  

Ասուլիսին մասնակցում էին  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, «Միսս Հայաստան» համահայկական  հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը, տնօրեն Սուրեն Նալջյանը, խորհրդի անդամ Գևորգ Շադոյանը:

 «Միսս Հայաստանն» այս անգամ կազմակերպելու է բոլորովին նոր կազմկոմիտեն, իսկ նախաձեռնությունը «Միսս Հայաստան 1998» և «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» տիտղոսները նվաճած Գոհար Հարությունյանինն է: ՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ անցկացվելիք մրցույթի նպատակն ըստ Գոհար Հարությունյանի՝ միջազգային հարթակներ արժանի ու իսկապես ազգային մրցույթում հաղթած պատվիրակներ ուղարկելն է, կլինի դա «»Միսս աշխարհ», «Միսս տիեզերք» կամ այլ մրցույթ. «Գաղտնիք չէ, որ գեղեցկության միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացնում են աղջիկներ, ովքեր իրականում ազգային ոչ մի մրցությում էլ չեն հաղթել, իսկ դա ճիշտ չէ: Բացի դրանից, վերահսկողությունից դուրս մնացած լինելու պատճառով շատերը մեր երկրի անունից, մեր երկրի դրոշով մասնակցում էին մի շարք ոչ հեղինակավոր մրցույթների, ինչը ևս անթույլատրելի է»,-նշեցին ասուլիսի մասնակիցներն ու հույս հայտնեցին, որ այսուհետ մեր երկիրը գեղեցկության տարբեր միջազգային մրցույթներում կունենա արժանի ու ընտրված պատվիրակներ: 

 Մրցույթին կարող են մասնակցել  աղջիկներ ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ Սփյուռքից։ Նախնական մրցույթին կմասնակցեն բոլոր ցանկացողները, սակայն այդ փուլերը չեն լուսաբանվի և հանրությունը չի տեսնի մրցույթի եզրափակիչ փուլ չանցած աղջիկներին: Եզրափակիչ փուլ կանցնեն  20-25 աղջիկ, որոնց մասնակցությամբ միջացառումն արդեն կլուսաբանվի:

  

Թե ովքեր են լինելու Ժյուրիի կազմում, հայտնի կդառնա միայն մրցույթից անմիջապես առաջ՝ այսպիսով ապահովելով հավասար ու արդար մրցակցության հնարավորությունը բոլոր մասնակիցների համար, քանի որ ոչ ոք չի կարողանա միջամտել եւ բարեխոսել որեւէ մասնակցի համար։ Ժյուրիի կազմում լինելու են նաեւ միջազգային հյուրեր։

 

 «Հայտնի 90-60-90 չափանիշները գեղեցկության մրցույթներում ներկայումս այնքան էլ վճռորոշ չեն: Եթե աղջիկն ունի համաչափ ու գեղեցիկ տվյալներ, ապա այդ թվերն այնքան էլ կարևոր չեն: կարևոր չէ նաև աղջկա՝ պլաստիկ վիրահատություններ ունենալու փաստը, եթե դրանք, իհարկե, արված են չափավոր ու աննկատ»,- ասում է Գոհար Հարությունյանը և հավելում, որ նախընտրական փուլում հաշվի են առնելու  զուտ աղջիկների արտաքինը, այլ ոչ թե հագուստը, դիմահարդարումը: Միակ սահմանափակումը, որը պատրադիր պետք է պահպանվի՝ տարիքայինն  է: Միջազգային ստանդարտներով նման մրցույթների մասնակիցների տարիքը 17-24 տարեկանն է։ Մնացած չափորոշիչների նկատմամբ մրցույթի կազմակերպիչները խոստանում են շատ հետևողական ու խիստ չլինել, իսկ մրցույթի մասնակիցների մեջ առաջնայինը գնահատելու են ներքին գեղեցկությունն ու մարդկային տեսակը:

 

Մրցույթի կազմակերպիչները չեն բացառում նաև անհրաժեշտության դեպքում նախաձեռնել աղջիկների արտաքինների վրա որոշակի փոփոխություններ՝ օրինակ ատամնաշարի շտկում կամ այլ թեթև միջամտություններ:

 

Ինչ վերաբերում է մրցանակային ֆոնդին, ապա «Միսս Հայաստանի» ներկայացուցիչներն ասում եմ, որ վերջնական ոչինչ չեն կարող ասել, քանի որ մինչև վերջին օրն էլ հայտնվում են համագործակցությունների առաջարկներ, և ասել, թե կենկրետ ինչ մրցանակ կամ գումար կստանա մրցույթի հաղթողը՝ այս պահին հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ մրցույթին հայտագրվելու համար ցանկացողները կարող են դիմել մինչև հուլիս ամիսը: Մրցույթի մանրամասներին, ինչպես նաև մասնակցության պարտադիր պայմաններին կարող եք ծանոթանակ  «Միսս Հայաստանն» պաշտոնակա կայքից:

 

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors