Իրանը կմիանա նավթային գործարքի երկարացման վերաբերյալ ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման
ECONOMICS Իրանը կմիանա նավթի հանույթի կրճատման համաձայնագրի երկարացման վերաբերյալ ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին ասել Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
«Մենք խնդիր չունենք երկարացման երեք տարբերակներից որեւԷ մեկի հետ, լինի դա վեց, ինը կամ 12 ամսով»,-նշել Է նա:
Զանգանեն նաեւ հայտնել Է, որ Իրանը շահագրգռված Է տարածաշրջանից դուրս իր նավթի մատակարարումների դիվերսիֆիկացմամբ:
«Մեր քաղաքականությունն ուղղված Է նավթի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը: Մենք չենք ցանկանում հույսը դնել Ասիայի երկու-երեք երկրներում նավթի իրացման վրա, ինչպես դա եղել Է նախկինում, այլ ձգտում ենք գնորդների բազմազանության»,-ընդգծել Է Զանգանեն՝ մեկնաբանելով ասիական շուկայում Իրանի բաժնի նվազումը եւ նրա բաժնի ավելացումը եվրոպականում:
Զանգանեի կարծիքով՝ բարել նավթի դիմաց 55-60 դոլար գնի մակարդակը օպտիմալ Է ՕՊԷՔ-ի համար:
«ՕՊԷՔ-ի բոլոր անդամների համար, ինչպես ես եմ հասկանում, բարելի դիմաց 55, առավելագույնը 60 դոլարի սահմաններում գնի մակարդակն օպտիմալ Է ՕՊԷՔ-ի համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
5
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...



